Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Բերքաբերցիների ստորագրահավաքի ճակատագիրն անհայտ է

Բերքաբերցիների ստորագրահավաքի ճակատագիրն  անհայտ է
15.08.2024 | 17:02

Իջևան համայնքի Բերքաբեր գյուղի բնակիչները ստորագրահավաք էին կազմակերպել, որով դիմել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանին, պահանջելով իրենց գյուղին վերադարձնել Բերքաբերին պատկանող Ջողազի ջրամբարի ձախ ափի 900 հեկտար հողերը, որոնք շուրջ 30 տարի Ադրբեջանի վերահսկողության տակ են։ Բերքաբերից տեղեկացա, որ այդ ստորագրահավաքը նախաձեռնել է Բերքաբերից սերված պահեստազորի գնդապետ Արայիկ Մադաթյանը։ Բերքաբերի վարչական ղեկավար Տիգրան Հարությունյանին հարցրի, թե ինչ եղավ ստորագրահավաքի ճակատագիրը։ Նա ասաց, որ ինքը տեղյակ չէ ստորագրահավաքի ճակատագրից։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 5582

Մեկնաբանություններ